Գովազդատուներին Կայքերի տերերին Գովազդային գործակալություններին



«All Media» ընկերությունը գործարկում է AdNet.am գովազդային ցանցը

 

«All Media» ընկերությունը գործարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի երկրորդ նախագիծը՝ AdNet.am գովազդային ցանցը։

AdNet.am գովազդային ցանցի հիմնական նպատակը մեկ ընդհանուր գովազդային ցանցում բացառապես որակյալ հայկական Ինտերնետ-ռեսուրսների միավորումն է՝ Ինտերնետ գովազդի առավել արդյունավետ ձևաչափերի օգտագործմամբ։

AdNet.am-ը հարմար և արդյունավետ մարքեթինգային գործիք է, որի օգնությամբ գովազդատուները կարող են առանձնացնել և իրենց գովազդը ներկայացնել նպատակային լսարանին։

AdNet.am ցանցի թարգեթինգի, վերլուծության և հաշվետվությունների գործիքները նախատեսված են Ինտերնետի արդյունավետ գովազդային արշավի ծրագրման և կազմակերպման համար, ինչը հնարավորություն է տալիս գովազդատուներին ներկայացնել իրենց արտադրանքը և ծառայությունը Ինտերնետի հայկական հատվածի լսարանին։

AdNet.am ցանցի առավելությունը թույլ է տալիս ինչպես լայնածավալ, այնպես էլ փոքրածավալ և թեմատիկ գովազդային արշավներ անցկացնել։

AdNet.am ցանցում գովազդի կառավարման համակարգը թույլ է տալիս հնարավոր ֆոկուսավորումների և գործիքների մեծ ընտրանի օգտագործել գովազդային արշավների արդյունավետ անցկացման համար։ Ցանցը բաղկացած է միայն որակյալ կոնտենտային կայքերից և ինտերնետ ծառայություններից։ Յուրաքանչյուր թեկնածու խիստ մոդերացիա է անցնում ինչպես ցանցի հետ աշխատելուց առաջ, այնպես էլ ցանցի շրջանակներում աշխատելու ժամանակ։

AdNet.am գովազդային ցանցն ընդգրկում է հայկական Ինտերնետի լսարանի զգալի մասը։ Ցանցի գործընկերներն են Հայաստանի խոշորագույն ինտերնետ ԶԼՄ-ները, ֆինանսական և այլ ուղղվածության կայքերը։ Միաժամանակ AdNet.am-ի գովազդային արշավների կարգավորումների ճկուն համակարգը թույլ է տալիս մեծացնել արշավների արդյունավետությունը՝ նվազեցնելով դրանց անցկացման ծախսերը։

«Նախագիծը բացառիկ է Հայաստանի համար։ Հույս ունենք, որ AdNet.am գովազդային ցանցի աշխատանքը Հայաստանի Ինտերնետ գովազդի շուկայի զարգացման խթան կհանդիսանա, մասնավորապես, կնպաստի ինտերնետում ընկերության արտադրանքի և ծառայության տարածման նոր ձևաչափերի, ժամանակակից մեթոդների զարգացմանը և Ինտերնետ գովազդի կառավարման միասնական համակարգի ներդրմանը»,- կարծում է AdNet.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:






Включите эту картинку для отображения кода безопасности
обновить, если не виден код