Գովազդատուներին Կայքերի տերերին Գովազդային գործակալություններին



Թարգեթինգ

AdNet.am գովազդային ցանցի կարգավորումների ճկուն գործիքները հնարավորություն են տալիս բարձրացնել գովազդային արշավների արդյունավետությունը, դրանով իսկ նվազեցնել արշավների անցկացման ծախսերը:

AdNet.am ցանցի թարգեթինգի գործիքների կիրառման շնորհիվ հնարավոր է առանձնացնել և ցուցադրել գովազդ նպատակային լսարանին, որին ավելի շատ է հետաքրքրում տվյալ ապրանքներն ու ծառայությունները:

AdNet.am գովազդային ցանցը ապահովում է թարգեթինգի հետևյալ գործիքները`

- Հաճախական թարգեթինգ: Ունիկալ այցելուին գովազդային բաներների ցուցադրություն որոշակի քանակով,

- Ժամային թարգեթինգ,

- Աշխարհագրական թարգեթինգ,

- Թարգեթինգ օպերացիոն համակարգի հիման վրա,

- Թարգեթինգ բրաուզերի հիման վրա,

- Թարգեթինգ որոնողական հարցումների հիման վրա,

- Թարգեթինգ բանալի բառերի հիման վրա,

- Վարքագծային թարգեթինգ,

- Թարգեթինգ ըստ URL-ի,

- Թարգեթինգ ըստ էկրանի չափսերի,

- Թարգեթինգ IP հասցեների հիման վրա:

Թարգեթինգի վերոնշյալ գործիքների կիրառումը ապահովում է`

  • Ընդգրկվածության կառավարում: Ցուցադրելով գովազդը մեկ միասնական ցանցի շրջանակներում և սահմանափակելով ցուցադրումների քանակը ունիկալ այցելուի հաշվով, համակարգը ապահովում է նպատակային լսարանի ընդգրկվածություն և միաժամանակ բարձրացնում է գովազդային կրիչի արդյունավետությունը: Բացի այդ գովազդի կառավարման համակարգը կարող է դադարեցնել ցուցադրումը այն այցելուներին, որոնք արդեն անցում են կատարել գովազդային բաններով: Այսպիսով, գովազդային ցանցը կրճատում է գովազդային ծախսերը միավոր ցուցադրման հաշվով:

 

  • Կրկնակի ցուցադրում: Կիրառելով ռեթարգեթինգ (“Բումերանգ”) հնարավոր է ցուցադրել գովազդն այն լսարանին, որը մինչ այդ հետաքրքրություն է ցուցաբերել ցուցադրվող գովազդվող ապրանքների և ծառայությունների նկատմամբ:

 

  • Նպատակային ցուցադրումներ: AdNet.am ցանցը գովազդը ցուցադրում է թարգեթինգի պարտադիր պայմանով, որն էլ ապահովում է գովազդատուին նպատակային ցուցադրումներ: