Գովազդատուներին Կայքերի տերերին Գովազդային գործակալություններին



Հնարավորություններ

AdNet.am գովազդային ցանցը հուսալի գործընկեր է, որի գովազդային գործիքներն ուղղված են ինտերնետ գովազդի նոր ֆորմատների կիրառմանը հայկական ինտերնետում: AdNet.am ցանցը հնարավորություն է տալիս օգտագործել կայքերի ողջ գովազդային հնարավորությունները և առավել օպտիմալ կերպով մոնետիզացնել այցելությունները:

Կայքերին լրացուցիչ եկամուտ

AdNet.am գովազդային ցանցի շրջանակներում Rich-Media կրիչների տեղադրումը հավելյալ գովազդային եկամուտների աղբյուր է: AdNet.am ցանցը ոչ մի կերպ չի սահմանափակում սովորական ստանդարտ բաններների տեղադրումը:

Վճարում ցուցադրումների դիմաց

AdNet.am ցանցում գովազդի ցուցադրումը կատարվում է CPM մոդելով (գովազդային կրիչի 1000 ցուցադրման դիմաց վճար). Գործընկեր կայքը ստանում է այնքան գումար, ինչին համապատասխան գովազդ է ցուցադրվել կայքում: Գնագոյացումը կատարվում է թեմատիկ, լսարանի որակական, այցելությունների կառուցվածքի և այլ հատկանիշների հիման վրա:

Լավագույն գովազդը

AdNet.am գովազդային ցանցը խիստ սահմանափակումներ է դնում ցուցադրվող գովազդի պարունակության, քանակի և պատրաստման վրա:

Յուրաքանչյուր գովազդային կրիչ անցնում է ՀՀ օրենսդրության և էթիկայի նորմերի համապատասխանության խիստ մոդերացիա: