Գովազդատուներին Կայքերի տերերին Գովազդային գործակալություններին



Համագործակցության պայմաններ

AdNet.am գովազդային ցանցին մասնակցելու համար կայքերը պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին`

- Օրական 100 և ավելի ունիկալ այցելու,

- Ցանցի կազմի մեջ են ընդգրկվում միայն թեմատիկ ուղղվածություն ունեցող կայքերն ու ինտերնետ ծառայությունները,

- Կայքերը չպետք է հագեցած լինեն գովազդով,

- Կայքերը պետք է նախատեսված լինեն հայկական լսարանի համար,

- Տրամադրել կայքի այցելությունների և լսարանի վերաբերյալ վիճակագրական տվյալներ հետևյալ անկախ աղբյուրներից`

          - Yandex Metrika

          - Google Analitics

          - Liveinternet

          - Spylog   

AdNet.am չի համագործակցում այն կաքերի հետ, որոնք`

- Չեն բավարարում գովազդային ցանցի պայմաններին կամ խախտում են ՀՀ օրենսդրությունը,

- Տեղադրված են անվճար հոսթինգի ծառայություններում,

- Խախտում են երրորդ կողմերի հեղինակային իրավունքները,

- Պարունակում են անպարկեշտ և անհարգալից արտահայտություններ,

- Պարունակում են սեքսուալ բնույթի նյութեր:

AdNet.am գովազդային ցանցն իրավունք է վերապահում առանց բացատրություն ներկայացնելու հրաժարվել կայքի հետ համագործակցելուց:

Վճարումներ

AdNet.am ցանցը վճարումներն իրականացնում է կուտակված միջոցների հաշվին ամսական մեկ անգամ յուրաքանչյուր ամսվա 5-ին: Վճարումը կատարվումն է  բանկային փոխանցումով ցանցի և կայքի սեփականատիրոջ միջև կնքված պայմանագրի հիման վրա:

 

Պայմաններին բավարարելու դեպքում կարող եք լրացնել ֆորման հետևյալ էջում: