AdNet.am-ը հարմար և արդյունավետ մարքեթինգային գործիք է, որի օգնությամբ գովազդատուները կարող են առանձնացնել և իրենց գովազդը ներկայացնել նպատակային լսարանին։
AdNet.am գովազդային ցանցի նպատակն է միավորել մեկ ցանցի շրջանակներում հայկական ինտերնետի միայն լավագույն հարթակները` կիրառելով ինտերնետ գովազդի առավել արդյունավետ ֆորմատներ: Նախագիծն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում:
AdNet.am ցանցի թարգեթինգի, վիճակագրության և վերլուծության գործիքները հնարավորություն են տալիս պլանավորել և արդյունավետ անցկացնել գովազդային արշավներ` ցուցադրելով գովազդ առավելապես հայկական ինտերնետի լսարանին:
AdNet.am միավորում է միայն հայկական ինտերնետի որակյալ կայքերը, ինչն էլ իր հերթին ապահովում է կայքերի տերերին մշտական եկամուտ:
AdNet.am գովազդային ցանցը հարմար և արդյունավետ մարքեթինգային գործիք է, որի օգնությամբ գովազդատուները կարող են առանձնացնել և ցուցադրել գովազդ միայն նպատակային լսարանին:
AdNet.am գովազդային ցանցը հնարավորություն է տալիս անցկացնել տարատեսակ մեդիա գովազդային արշավներ լսարանի լայն ընդգրկվածությամբ, այնպես էլ նեղ թեմատիկ հարթակների շրջանակներում: AdNet.am ցանցի գովազդային կառավարման համակարգը հնարավորություն է տալիս կիրառել թարգեթինգի և կառավարման բազմաթիվ գործիքներ արդյունավետ գովազդային արշավներ անցկացնելու համար:
Ամբողջ գովազդը մենք ցուցադրում ենք Հայաստանի լսարանին ուղղված թարգեթինգով: Գովազդային ցանցի մասնակիցներ են միայն որակական բարձր ցուցանիշներով կոնտենտ նախագծեր և սերվիսներ: Յուրաքանչյուր թեկնածուն անցնում է խիստ մոդերացիա ինչպես մինչ ցանցի կազմի մեջ մտնելը, այնպես էլ ցանցում աշխատանքի ողջ ընթացքում:
AdNet.am գովազդային ցանցն ընդգրկում է հայկական ինտերնետի լսարանի զգալի հատված: Գովազդային ցանցի գործընկերներ են հանդիսանում հայկական ինտերնետի խոշորագույն էլեկտրոնային ԶԼՄ-ները, ֆինանսաբանկային հատվածի կայքեր, այլ թեմատիկ ուղղվածության կայքերը:
AdNet.am գովազդային ցանցի կարգավորումների ճկուն գործիքները հնարավորություն են տալիս բարձրացնել գովազդային արշավների արդյունավետությունը, դրանով իսկ նվազեցնել արշավների անցկացման ծախսերը:
AdNet.am ցանցի թարգեթինգի գործիքների կիրառման շնորհիվ հնարավոր է առանձնացնել և ցուցադրել գովազդ նպատակային լսարանին:
AdNet.am գովազդային ցանցը ապահովում է
- Ընդգրկվածության կառավարում,
- Կրկնակի ցուցադրում նպատակային լսարանին,
- Նպատակային ցուցադրումներ:
AdNet.am ցանցում նախատեսված է Rich-Media ֆորմատի կրիչների ցուցադրումը:
Rich-Media կրիչներն իրենցից ներկայացնում են ինտերակտիվ գովազդային Flash-հոլովակներ, որոնք ապահովվում են օգտատերերի համակարգչի մուլտիմեդիա հնարավորությունները (ձայն և վիդեո): Rich-Media հոլովակներում հնարավորություն կա օգտագործել օգտատերերի հետ ինտերակտիվ հաղորդակցության լուծումներ:
Կրիչի վրա առկա է գովազդի դիտարկումն անջատելու (փակելու) կոճակ:
Rich-Media-ն բնութագրվում է բարձր CTR-ով:
AdNet.am գովազդային ցանցը խիստ պահանջներ է դնում Rich-Media կրիչների ստեղծման համար: Այս ֆորմատի գովազդն ավելի ինտերակտիվ և կրեատիվ է: