Գովազդատուներին Կայքերի տերերին Գովազդային գործակալություններին



Գովազդատուներին

 

Ինտերնետի զարգացման և կայքերի այցելությունների աճի հետ մեկտեղ գովազդատուների մոտ առաջանում է այնպիսի առաջնային խնդիր, ինչպիսին է նպատակային լսարանի առանձնացումն այցելուների ընդհանուր հոսքից: Ինտերնետ գովազդի տեղադրման տարածված տեսակները, մասնավորապես, կոնտեքստային գովազդը, մեդիա գովազդը և բաններային գովազդը, ժամանակի ընթացքում կորցնում են գովազդատուների զգալի բյուջեներ: Բայց այն խնդիրները, որոնք լուծում է բաններային և մեդիա գովազդը, մնում են: Կոնտեքստային գովազդը չի կարող լուծել գովազդի «իմիջային» բնույթի և բրենդի ձևավորման ու պահպանման խնդիրները:

 

Գովազդի կառավարման համակարգերի զարգացումը խթան հանդիսացան գովազդային արշավների կազմակերպման ու սպասարկման որակական նոր մակարդակի անցմանը:

 

AdNet.am գովազդային ցանցի գովազդի կառավարման համակարգը հնարավորություն է տալիս որոշել «հատվող» լսարանը, որոշել անհրաժեշտ լսարանը և հետևել նպատակային լսարանի վարքագծին ինտերնետում: Ստացված տեղեկատվության հիման վրա գովազդատուները հնարավորություն են ստանում առավել նպատակային ծախսել գովազդային միջոցները` ցուցադրելով գովազդ միայն նպատակային լսարանին: