Գովազդատուներին Կայքերի տերերին Գովազդային գործակալություններին



Կայքերի տերերին

 

Ինտերնետ գովազդի տեղադրումը հանդիսանում է կայքերի եկամուտների կարևորագույն աղբյուրը:

Գոյություն ունի գովազդային տեղերի վաճառքի 3 տարբերակ`

              1. Գովազդի վաճառք ինքնուրույն,

              2. Գովազդի վաճառք գովազդային գործակալությունների միջոցով,

              3. Գովազդի վաճառք գովազդային ցանցերի միջոցով:

 

1. Գովազդի վաճառք ինքնուրույն: Կայքի սեփականատերն ինքնուրույն կապ է հաստատում և բանակցում է պոտենցիալ գովազդատուների հետ: Բանակցությունների դրական ելքի դեպքում կայքում տեղադրում է մեկ կամ մի քանի գովազդատուների գովազդը: Հայկական ինտերնետում առավելապես կիրառվում է գովազդի տեղադրում ֆիքսված ժամանակով ռոտացիոն տեղադրում, որն իր բնույթով տեղադրման ոչ արդյունավետ տարբերակ է:

Տեղադրման այս տարբերակի դեպքում կայքի սեփականատերը զգալի ժամանակ է ծախսում գովազդատուների որոնման համար, որը քիչ դեպքերում է ավարտվում գովազդի տեղադրմամբ:

 

2. Գովազդի վաճառք գովազդային գործակալությունների միջոցով: Գովազդի վաճառքով զբաղվում է գովազդային գործակալությունը, որը ներկայացնում է կայքի հնարավորությունները գովազդատուներին:

Վաճառքի այս տարբերակի դրական կողմերն են` մշտական գովազդատուներ և գովազդային տեղի վաճառք մի քանի գովազդատուներին:

Բացասական կողմերն են` տեղադրման համեմատաբար ցածր գին, քանի որ գովազդային գործակալությանն է պատկանում տեղադրման արժեքի 20-50 տոկոսը, և գովազդի արդյունավետության գնահատման շատ գործիքների բացակայություն:

 

3. Գովազդի վաճառք գովազդային ցանցերի միջոցով:

Գովազդատուների որոնման և գովազդի տեղադրման բոլոր աշխատանքները կատարվում են գովազդային ցանցի աշխատակիցների կողմից:

 

Առավելություններ`

     - Գովազդային ցանցը ցուցադրում է խոշոր գովազդատուների գովազդ,

     - Գովազդային ցանցի գովազդի կառավարման համակարգում առկա է այլ գովազդային նյութերի տեղադրման

       առանձին հարթակ, որը նախատեսված է այն դեպքերի համար, եթե գովազդային ցանցը չի վաճառի

       ցուցադրվող գովազդը ամբողջությամբ,

     - Կայքի վերաբերյալ տվյալների և ցուցադրվող գովազդի վերաբերյալ տեղեկատվության ստացման և

       կառավարման առանձնացված հարթակ,

     - Ժամանակին վճարումներ: